17:04  ,  27 հունիսի, 2024

Վիլի Սանյոլ․ Շատ հպարտ եմ, որ Վրաստանի թիմի մարզիչն եմ

Ֆուտբոլի Վրաստանի հավաքականի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը մեկնաբանել է 2:0 հաշվով հաղթանակը պորտուգալացիների նկատմամբ Եվրո-2024-ի խմբային փուլի երրորդ տուրի խաղում։ Վրաստանը պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել փլեյ-օֆֆ։

«Չեմ հիշում, թե ինչ եմ ասել ֆուտբոլիստներին խաղից առաջ, բայց իմաստն այն էր, որ պետք է խաղալ սեփական ֆուտբոլը, պահպանել կարգապահություն գնդակով եւ առանց գնդակի։

Ես նրանց ասացի, որ հիշեն, թե ինչպես են խաղացել, երբ եղել են 16 կամ 17 տարեկան, առանց ավելորդ մտքերի։ Նրանք ամեն ինչ հրաշալի կատարեցին՝ գերազանցելով բոլոր սպասելիքները։ Քիչ խոսքեր ունեմ, բայց ես հպարտանում եմ մեր խաղացողներով։ Շատ հպարտ եմ, որ Վրաստանի թիմի այս խաղացողների մարզիչն եմ»,- Վիլի Սանյոլի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։

1/8 եզրափակիչում Վրաստանը կմրցի Իսպանիայի հետ, որը խմբային փուլում երեք հաղթանակ տարած եւ գոլ բաց չթողած միակ թիմն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս